Հերթական հրաշքը

img_6552  img_6409   img_4754img_4632

Երեկ իմ կյանքի ամենալավ ու ամենակարևոր օրերից մեկն էր. մեդիակենտրոնում իմ առաջին անհատական ցուցահանդեսն ու առաջին մենահամերգն էր։ Ժամը 16:30-ին մեդիակենտրոնն արդեն մարդաշատ էր։ Հերթով գալիս էին ընկերներս, հարազատներս՝ ծաղկեփնջերով և նվերներով։ Բոլորին անչափ շնորհակալ եմ նվերների, ուշադրության, ինձ այդքան սիրելու համար, բայց թող չնեղանան, ինձ համար ամենաթանկ նվերը իմ երկու հրաշքի՝ Նարեկի ու Արեգի նվերն էր։ Չեք պատկերացնի, թե ինչպես ուրախացա, երբ տեսա Արեգն ու Նարեկը փուչիկներով ու նվերով իջնում էին աստիճաններով։ Ուզում էի մոտենալ, գրկել, բայց տիար Բլեյանը ասաց՝ սպասեմ մինչև իջնեն և Նառա Նիկողոսյանին հանձնարարեց նկարել երեխաներին նվերներով իջնելիս։ Հետո մենք միասին բարձրացանք երկրորդ հարկ, որպեսզի երեխաները այլընտրանքային պաստառիս վրա գրեն կամ նկարեն։ Քանի որ նրանք գրել չգիտեին, ասացի, որ նկարեն։ Անկեղծ ասած, չհասկացա՝ Նարեկը ինչ նկարեց, բայց Արեգը նկարել էր արև՝ ամպերով շրջապատված։ Մոտենում էր ժամը հինգը։ Պաստառը աստիճանաբար ծածկվում էր բարեմաղթանքներով, ցանկություններով, նկարներով։

20150514_160608_RichtoneHDRimg_5036

Մոտ 4:50-ն էր, երբ տիարը վերցրեց բարձրախոսը և լավ տրամադրությամբ ասված խոսքերից հասկացանք, որ կարելի է սկսել։ Ես Սուրենի, Գոհարի, Լուսինեի և Աստայի հետ կանգնած էի ետնաբեմում։ Անկեղծ ասած, այնքան էի հուզվում, որ տիարի խոսքերից միայն մի քանի  պատառիկներ հասան ականջիս։ Եվ վերջապես, Սուրենն ու Գոհարը հայտարարեցին իմ անունը, ու ես ծափահարությունների ուղեկցությամբ  բեմ ելա։ Հանդիսատեսն ինձ ոգևորում էր, և հուզմունքս աստիճանաբար զիջում էր։ Եվ ահա, վերջին երգից հետո բոլորս կանգնած էինք բեմում, և ծափահարությունները չէին դադարում։ Եվ ի՞նչ կատարվեց….ամբողջ դահլիճը հոտնկայս ծափահարում էր։ Աչքերիս չէի հավատում, միանգամից աչքերիս առջև հայտնվեց վերջին կարդացածս գիրքը՝ Ռ․Ջ․Պալացիոյի «Հրաշքը»։ Գիրքը մի տղայի՝ Օգյուստի մասին է, ում դեմքը բնությունը աղավաղել էր։ Նրա ուսուցիչներից մեկը ամեն ամիս թելադրում էր կանոններ, որոնք սաներին կյանքում պիտի օգտակար լինեին, ապա աշակերտներին հանձնարարում էր ամռան ընթացքում գրել իրենց կանոնները։ Օգյուստի կանոնը հետևյալն էր․«Յուրաքանչյուր մարդ պետք է կյանքում գոնե մեկ անգամ արժանանա հոտնկայս ծափահարության»…
Հազիվ էի զսպում հուզմունքս։ Հետո խոսք խնդրեցի, ասելիք ունեի, պետք է ասեի: Առաջին հերթին շնորհակալություն հայտնեցի տիար Բլեյանին և որպես հուշ, երախտագիտություն նվիրեցի իմ հոգու մի մասնիկը՝ իմ նկարը։ Դա Պիկասոյի ոճով նկարված մի նկար է, որն ամեն անգամ տեսնելիս տիարն ասում է․ «Էլիզա, էլի քեզ ես նկարել»։

img_4936img_4758

Հետո շնորհակալություն հայտնեցի ընկերներիս, ուսուցիչներիս և երգեցողության իմ առաջին ուսուցչուհուն։ Այնքան հուզված էի, որ չէի կարողանում բառերս իրար կապել։ Ապա հանդիսատեսի խնդրանքով երգեցի ևս մեկ երգ։ Տեսնելով Արեգին՝ միանգամից մտքումս հայտնվեց «Մարտիկի երգը», ինչպես Արեգն է ասում․«Թռչեի մտքով տունը»։ Արեգը եկավ նստեց կողքիս և ինձ հետ երգեց։ Հանդիսատեսը հուզվեց, ես՝ նույնպես։ Վերջապես շնորհակալություն հայտնեցի մայրիկիս, բայց այս անգամ էլ խոսքս կիսատ մնաց, որովհետև արցունքներս ինձանից առաջ ընկան…
img_5026img_6422

Ահա և վերջ։ Ես կանգնած էի բեմում, իսկ հյուրերս հերթով մոտենում և շնորհավորում էին ինձ, ոմանք դեռ հուզմունքից արտասվում էին։ Շնորհակալ եմ բոլոր ներկաներին ինձ անկեղծ սիրելու և  այդ կարևոր օրը կողքիս լինելու համար։ Անսահման սիրում եմ բոլորիդ, շնորհակալ եմ օրս տոն դարձնելու համար։

img_5004 img_5015 img_5029 img_5024 img_5050 img_4969

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s