Заметка
0

Image

ՀՊԵՆ և Ջուլիա Զիլբերքվիթ

Սեպտեմբերի 10-ին՝ ժամը՝ 19:00, Արամ Խաչատրյան համերգասրահ

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ 

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ստեղծվել է 2005 թվականին: Հիմնադիրը, գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը Սերգեյ Սմբատյանն է:

Նվագախումբը բազմաթիվ համերգներ է ունեցել թե՛ Հայաստանում, թե՛  արտասահմանում, այնպիսի նշանավոր համերգասրահներում, ինչպիսիք են՝ Opera Garnier (Փարիզ), Konzerthaus (Բեռլին), Dr. Anton Philipszaal (Հաագա),Palais des Beaux-Arts (Բրյուսել),Մոսկվայի Չայկովսկու անվան համերգասրահը և Կոնսերվատորիայի Մեծ համերգասրահը և այլն:

Երիտասարդական նվագախումբն ակտիվ մասնակցում է միջազգային տարբեր փառատոնների՝ Մոսկովյան Զատկի փառատոն (Մոսկվա), YOUNG.EURO.CLASSIC (Բեռլին), Օդեսան դիմավորում է ընկերներին (Օդեսա), Kultursommer Nordhessen (Կասսել), Young.Classic.Wratislavia (Վրոցլավ) և այլն: 
2007թ-ից Երիտասարդական նվագախումբը Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի պաշտոնական նվագախումբն է: 

2008 թ. ՀՀ կառավարության որոշմամբ նվագախումբը ստանձնել է պետական կարգավիճակ՝ բարձր վարպետության և արդի երաժշտության տարածման համար: 
2009 թ-ից Եվրոպայի ազգային երիտասարդական նվագախմբերի ֆեդերացիայի (EFNYO) անդամ է:
Նվագախմբի երկացանկում ընդգրկված են դասականից մինչև ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Նվագախումբը համագործակցում է աշխարհահռչակ երաժիշտներ Վալերի Գերգիևի, Քշիշտոֆ Պենդերեցկու, Վլադիմիր Սպիվակովի, Գրիգորի Ժիսլինի, Մաքսիմ Վենգերովի, Դենիս Մացուևի, Վադիմ Ռեպինի, Վահագն Պապյանի, Բորիս Բերեզովսկու և այլոց հետ:

Սեպտեմբերի 10-իննվագախմբիհետելույթկունենառուսնշանավորդաշնակահարուհիՋուլիաԶիլբերքվիթը: Նահավասարապեսհայտնիէորպեսմենակատար, նվագախմբիերաժիշտևձայնագրվողարտիստ: ԾնվելէերաժիշտներիընտանիքումևայժմբնակվումէՆյու-Յորքում:

Դաշնակահարուհին համերգներով հանդես է եկել «Քարնեգի Հոլլ», «Էլլիս Հոլլ» (Նյու-Յորք) համերգասրահներում: Մասնակցել է մի շարք նշանավոր միջազգային փառատոնների:

Աղբյուրներ՝ http://www.syoa.am/

http://www.juliazilberquit.com/recordings.html

Image

Image

Оставьте комментарий